Ստավրոպոլում բնակվող հայ ընտանիքում եռյակ է ծնվել

15 Փետրվարի 2024, 19:00

Հայեր

Ստավրոպոլում բնակվող հայ ընտանիքում եռյակ է ծնվել։ Նման ուրախալի լուրը հայտնել է Պյատիգորսկի ղեկավար Դմիտրի Վորոշիլովը։

«Պյատիգորսկում բնակվող Մարիամ և Անդրանիկ Սիմոնովների ընտանիքում հրաշք է տեղի ունեցել. եռյակներ են ծնվել` այս տարվա առաջին եռյակը Ստավրոպոլի մարզում։ Ամելինան, Անգելինան և Ադելինան արդեն տանն են:

Փոքրիկ Ադելինային առանձին մանկասայլակ են նվիրել, իսկ Ամելինային ու Անգելինային՝ երկտեղանի, ինչպես պատվիրել են երիտասարդ ծնողները», — գրել է Պյատիգորսկի քաղաքապետը։