Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ | 2024. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ

15 Փետրվարի 2024, 22:00

«Թուրքերը առեւտրային դիվանագիտություն ունեն, իրենք փորձելու են ամեն էլեմենտը վաճառել Հայաստանի վրա, որովհետեւ հասկանում են, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է ցանկացած զիջումի, կարմիր գիծ Հայաստանը չունի»:

Ի՞նչ զարգացումներ կլինեն 2024-ին Արցախի շուրջ, հնարավո՞ր է արդյոք հայերի վերադարձն իրենց ծննդավայր, ո՞ր ուղղությամբ է գնում Հայաստանը, կկնքվի՞ արդյոք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ի՞նչ փոփոխություններ կլինեն աշխարհում եւ ինչպիսի՞ն է լինելու նոր աշխարհակարգը:
Այս եւ այլ հարցերի մասին Alpha News-ը «2024. ի՞նչ է լինելու» հաղորդաշարի շրջանակում զրուցել է քաղաքական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի հետ:

Ռուսաստանը կփորձի հայերի ինչ-որ խումբ տանել Արցախ՝ այնտեղ 2025-ից հետո խաղաղապահ ուժերի մնալու լեգիտիմությունը ամրապնդելու համար, կարծում է Ալեն Ղեւոնդյանը:

«Ադրբեջանն ամեն ջանք գործադրելու է, որ հայերը չվերադառնան Արցախ, կամ էլ վերադառնան մի նախապայմանով, եթե Հայաստան վերադառնան Խորհրդային Հայաստանում ապրած ադրբեջանցիները: Այդ սցենարին իրենք լավ պատրաստ են ու չեն բացառում, որ կոմպրոմիսի կարող են գնալ: Իսկ Հայաստանի իշխանությունները փորձում են երաշխիքներ գտնել, որ եթե անգամ դա իրականություն դառնա, ապա այն տեղի ունենա որոշ նախապայմանների դեպքում, բայց Փաշինյանը հասկացել է, որ որեւէ մեկը չի պատրաստվում երաշխիք տալ, միակ երաշխիքը, որն այս ռեգիոնում կարող է տալ՝ Թուրքիան է լինելու»,- ասաց Ղեւոնդյանը:

Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ըստ նրա՝ չի ստորագրի, քանի դեռ չի ստացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա Ղեւոնդյանը կարծում է, որ պաշտոնական Անկարան իր սահմանները Հայաստանի համար չի բացի:

«Երրորդ երկրների համար միգուցե բացի, բայց Հայաստանի համար՝ ոչ: Թուրքերը առեւտրային դիվանագիտություն ունեն, իրենք փորձելու են ամեն էլեմենտը վաճառել Հայաստանի վրա, որովհետեւ իրենք հասկանում են, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է ցանկացած զիջումի, փաստացի կարմիր գիծ Հայաստանը չունի»,- ընդգծեց քաղաքագետը:

2024-ին Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում եւ Եվրամիությունում սպասվող ընտրություններից հետո ըստ Ալեն Ղեւոնդյանի՝ անկայունությունը շարունակվելու է ռուս-ուկրաինական ֆրոնտում:

«Ռուսական կողմի համար հրադադարի հասնելը կարեւոր է, բայց Ուկրաինան չի ցանկանում կամ էլ Ուկրաինայով չեն ցանկանում, որովհետեւ Ուկրաինային աջակցում են 50-ից ավելի պետություններ եւ բարձր տեխնոլոգիական զենքեր են փոխանցում: Ռուսները պատրաստ են երկարաժամկետ եւ մաշեցնող պատերազմի, բայց ուկրաինացիները պատրաստ չեն: Այստեղ մեծ կապ ունի նաեւ, թե ով կընտրվի ԱՄՆ նախագահ, օրինակ՝ Թրամփը որոշակի հաջողություններ է արձանագրում, կամ էլ դեմոկրատները չեն արձանագրում, որովհետեւ նրանց քաղաքականությունը շարունակում է մնալ դեմոկրատիա արտահանելը, որը շարքային ամերիկացիների մեջ մեծ աջակցություն չի ստանում, որովհետեւ Ամերիկան խնդիրներ ունի, կյանքը թանկացել է այնտեղ, իսկ դա ամերիկացիների համար խնդիր է»,- հավելեց Ղեւոնդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: