Սուրբ հոգու դեմ հայհոյությունը ներում չունի. կա՛մ պետք է Աստծուն ծառայել, կա՛մ Մամոնային 27 Մայիսի 2023, 18:20 Կարծիք «Մեղքը առաքինություն համարելու գործընթացը կոչվում է Սուրբ հոգու դեմ հայհոյություն, և Պողոս առաքյալն ասել է` բոլոր մեղքերը կարող են ներվել, փրկագնված են Քրիստոսի արյամբ, բայց Սուրբ հոգու դեմ հայհոյությունը չի կարող ներվել, որովհետև այդպիսով մեղքը առաքինության վերածելու փորձում է արվում», — Alpha Newsroom-ի տաղավարում բացատրել է Մայր Աթոռի դիվանատան եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու տեր Տիգրան քահանա Բադիրյանը:Alpha Newsroom-ը նրան հյուրընկալել է Լոս Անջելեսում հասունացող սկանդալի կապակցությամբ: Կալիֆորնիայի հայ համայնքը լուրջ խնդրի առջև է կանգնել, քանի որ նահանգապետ Գևին Նյուսոմը փաստաթուղթ է ստորագրել, որի համաձայն` Կալիֆորնիան պետք է դառնա սեռափոխ պատանիների և երիտասարդների հանգրվան. բոլոր ուղղություններով գործի է դրվել քարոզչական մի մեծ համակարգ:Հատկապես մանկահասակ երեխա ունեցող ամերիկահայերը լուրջ պայքար են սկսել, մասնակցում են նահանգային լսումներին, որպեսզի թույլ չտան դպրոցներում նախատեսված արշավին մասնակից դառնան նաև ազգությամբ հայ փոքրիկները:Տեր Տիգրանն ընդգծել է. «Ծննդոց գրքում հստակ ասվում է` Աստված ստեղծել է երկու սեռ` իգական և արական: Քրիստոսի խոսքերն են` կա՛մ պետք է Աստծուն ծառայել, կա՛մ Մամոնային, հետևաբար, առաջ քաշված երրորդ սեռի կամ մարդու սոցիալական սեռի հասկացությունը Աստծուց չի բխում, այլ սատանայից, և մերժելի է բոլոր պարագաներում»:Քահանա Բադիրյանը գլենդելահայությանը հորդորել է հույսը չկորցնել և ապրել հանուն կենդանի Աստծո, այլ ոչ փտման ենթակա նյութականի. պայքարել` նախապատվությունը տալով Բարձրյալին: ւ տեր Տիգրան քահանա Բադիրյան
Իրանը և Ռուսաստանը հանդես են գալիս որպես Հայաստանի բնական դաշնակիցներ. Ալեքսեյ Անպիլոգով 16 Սեպտեմբերի 2024, 22:40
Այստեղ տարաձայնությունների պատճառ չկա. Վասիլի Կոլտաշովը՝ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների մասին 16 Սեպտեմբերի 2024, 21:46
Երևանի պատրաստակամությունը. Ինտրիգներ Վրաստանում. Թեհրան-Մոսկվա հակասությունը.AlphaNewsroom 16.09.24 16 Սեպտեմբերի 2024, 21:00
Քննչական կոմիտեն հերքել է տեղեկությունը, թե երկու զինվոր կրակել են միմյանց վրա 16 Սեպտեմբերի 2024, 19:46