Ռուսական բազայի հարցը Հայաստանում չի քննարկվում. Փաշինյան
23 Փետրվարի 2024, 14:01
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ այս պահին երկրում ռուսական բազայի ճակատագրի հարցն օրակարգում չկա։
«Ինչ վերաբերում է (ռուսական) բազային… այս պահին մենք դա չենք քննարկում»,- նշել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ բազան չի գործում Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում։