Հաղթանակից հետո հայ ըմբիշները մեկնել են Սոչի
27 Փետրվարի 2024, 09:49
Սոչիի հայերի միությունը, Ադլերի շրջանի «Սևան» հայկական մշակութային կենտրոնի հետ միասին Սոչիի օդանավակայանում դիմավորել է հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին, Արսեն Հարությունյանին, Գևորգ Ղարիբյանին։ Այս մասին հայտնում է Սոչիի պաշտոնական տելեգրամյան ալիքը։
Ըմբիշները, Ռումինիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից հետո, որտեղ բոլորը ստացել են ոսկե մեդալներ, վերականգնողական մարզումների նպատակով մեկնել են Սոչի։ Այժմ տղաները պատրաստվում են Օլիմպիական խաղերին։