Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Զախարովա

28 Փետրվարի 2024, 17:15

Քաղաքականություն

Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով»,- ասել է դիվանագետը։

Միևնույն ժամանակ, ըստ Զախարովայի, Մոսկվան «ափսոսում է, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է»։