ՌԴ Արմավիր քաղաքում ռուսերենի անվճար դասընթացներ են անցկացվում բռնի տեղահանված արցախցի երեխաների համար

02 Մարտի 2024, 19:50

Կրթություն

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Ռուսաստանի հայերի միության Արմավիր քաղաքի տեղական բաժանմունքը ռուսաց լեզվի անվճար դասեր է անցկացնում Արցախից բռնի տեղահանված երեխաների համար: Այս մասին հայտնում է «Արմավիրի ՌՀՄ» տելեգրամյան ալիքը։

Դասընթացներն անցկացվում են շաբաթական երեք անգամ՝ նպատակ ունենալով օգնել երեխաներին հնարավորինս արագ հարմարվել նոր բնակության վայրում և իրենց ավելի վստահ զգալ առօրյա շփման մեջ:

«Մեր պարապմունքներին զրուցում ենք, խաղում, ֆիլմեր դիտում, կատարում տարբեր վարժություններ, և դա օգնում է երեխաներին անկաշկանդ միջավայրում արդյունավետ սովորել ռուսաց լեզուն», — նշել է ուսուցչուհի Էլինա Աբրամովան:

Հիմա եթերում