Հրաչյա Պողոսյանը նախատեսում է Էստոնիայում տեղադրել զոհված խորհրդային զինվորների հուշարձանը
08 Մարտի 2024, 19:10
Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար Հրաչյա Պողոսյանի բարեգործական հիմնադրամը նախատեսում է Էստոնիայի տարածքում ստեղծել և տեղադրել զոհված 70 խորհրդային զինվորների հուշարձանը: Այս մասին գրում է rrmag.ru-ն։
Անցյալ դարի 90-ական թվականների վերջերից Պողոսյանն ակտիվորեն աջակցում է շրջափակված Լենինգրադի բնակիչների վետերան կազմակերպություններին։ Նրա նախաձեռնությամբ հայրենիք են վերադարձվել «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով պարգեւատրված և Էստոնիայի տարածքում պատերազմի ժամանակ զոհված Կարմիր բանակի տասից ավելի զինվորների աճյունները։