Հայ ազատ ոճի ըմբիշները 3 մեդալ են նվաճել Յակուտսկում
11 Մարտի 2024, 12:33
Յակուտսկում ավարտվել է լեգենդար մարզիկ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն Ռոման Դմիտրիևի հիշատակին նվիրված պատանիների ազատ ոճի ըմբշամարտի X միջազգային մրցաշարը, որը նվիրված էր նրա ծննդյան 75-ամյակին։ Այս մասին գրում է wrestling-armenia.сom-ը։
Մրցաշարում հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) դարձել է արծաթե մեդալակիր: Ռազմիկ Երեմյանը (86 կգ) և Հենրիխ Հայկյանը (125 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ: