ՌԴ Արմավիրի պետհամալսարանի հայ ուսանողները 3 մեդալ են նվաճել Հարավային դաշնային շրջանի սամբոյի ընտրական փուլում

21 Մարտի 2024, 17:50

Սպորտ

Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքի պետական մանկավարժական համալսարանի սամբոյի թիմը Հարավային դաշնային շրջանի ընտրական փուլում գրավել է երկրորդ տեղը: Մրցույթին մասնակցել է 54 մարզիկ 7 համալսարանից:

5 մեդալներից 3-ը նվաճել են Արմավիրի հայկական սփյուռքի ներկայացուցիչները՝ Արթուր Ղարիբյանը, Գորլեոն Համբարձումյանը և Ռաֆայել Դեմուրճյանը։

Մրցույթի արդյունքների հիման վրա թիմը կմասնակցի ուսանողների շրջանում Համառուսաստանյան սամբոյի մրցույթին՝ ի հիշատակ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, պրոֆեսոր Է.Մ. Չումակովի։ Մրցույթը կանցկացվի մայիսի 14-17-ը Յարոսլավլում։