Եզրաս Սրբազանը մասնակցել է ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների ներդաշնակեցման հարցերով հանձնաժողովի նիստին
23 Մարտի 2024, 17:20
Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Ռուսաստանի նախագահի աշխատակազմում մասնակցել է ՌԴ Նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրդի ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների ներդաշնակեցման հարցերով հանձնաժողովի նիստին:
Հանդիպմանը, որը վարել է եկեղեցու և հասարակության և ԶԼՄ-ների փոխհարաբերությունների Սինոդալ բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան, քննարկվել են Ռուսաստանի նախագահի «Ռուսաստանի ավանդական հոգևոր և բարոյական արժեքների պահպանման և ամրապնդման պետական քաղաքականության հիմքերը հաստատելու մասին» հրամանագրի իրականացման հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրդի գործունեության ընթացիկ օրակարգի այլ հարցեր:
Նիստին մասնակցել են նաև հանձնաժողովի անդամներ և հրավիրված մասնակիցներ կրոնական կազմակերպություններից, Մոսկվայի կառավարությունից և ՌԴ Հանրային պալատից: