Պուտինն ու Փաշինյանը կկարողանան անձամբ քննարկել երկու երկրների հարաբերություններում առկա հարցերը. Պեսկով

10 Ապրիլի 2024, 14:03

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան անձամբ քննարկել երկու երկրների հարաբերություններում առկա բոլոր հարցերը: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Մենք հույս ունենք, որ տեսանելի ապագայում նրանց հնարավորություն կընձեռվի անձամբ քննարկել նման հարցեր, եթե դրանք լինեն օրակարգում», — ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովի խոսքով՝ Հայաստանը ՌԴ-ի մերձավոր գործընկերն է և դաշնակիցը, դժվար թե կարելի է գերագնահատել երկկողմ հարաբերությունների կարևորությունը։

«Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մերձավոր գործընկերն է, մեր դաշնակիցն է։ Երկիր, որի հետ մեզ միավորում են բազմաթիվ ինտեգրացիոն ձևաչափեր, և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերություններ, հումանիտար հարաբերություններ, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել։ Իհարկե, նման սերտ երկխոսության ժամանակ կարող են ինչ-որ խնդիրներ առաջանալ»,- ընդգծել է Պեսկով։