Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիր
23 Ապրիլի 2024, 16:50
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) Հայաստանի համար առաջին մեդալն է ապահովել Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:
Հայ բռնցքամարտիկը երկրորդ հաղթանակը տարավ աշխարհամասի առաջնությունում՝ քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Անդրեյ Զապլիտնիայի նկատմամբ: Մանասյանն ապահովեց բրոնզե մեդալ: