Սինանյանի խոսքերը միտված են արժեզրկելու ցեղասպանության ճանաչման ձեռքբերումները. Վահրամ Էմմիեան
01 Հունիսի 2023, 16:25
Զարեհ Սինանյանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Հայաստանի ներկա իշխանությունները որոշել են հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային աշխատանքից, որը համահունչ է նրանց զիջողական և հանձնվողական քաղաքականության հետ», — Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Լիբանանի Հայ դատի հանձնախմբի նախագահ, «Ազդակ» օրաթերթի միջազգային լուրերի խմբագիր Վահրամ Էմմիեանը:
Նա նաև նշել է՝ եթե Սինանյանն ասեր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքն ավարտված է, և այժմ պիտի սկսենք փոխհատուցման և իրավունքների վերկանագնման գործընթացը, ինչ-որ կերպ կարելի էր համաձայնել նրա հետ, սակայն ոչ այս պարագայում, քանի որ Սփյուռքի գործերով հանձնակատարի հայտնած այս մտքերն իրենց ունեցած շեշտադրումներով մերժելի են:
«Հայաստանի իշխանությունները որոշել են հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային Ճանաչման գործընթացից և լծված են կատարված աշխատանքի ու ձեռքբերումների արեզրկման գործին», — այս համոզմունքն է հայտնել Վահրամ Էմմիեանը:
Հիշեցնենք, որ Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը նախօրեին մի քանի ուշագրավ հայտարարություն էր՝ նշելով, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է։ Ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի անվտանգության հետ, որը մնացել և ապրում է իր հայրենի պատմական հողի վրա։
Այսինքն, ոչ թե պետք է ասենք՝ ցեղասպանություն է եղել, և դուք ճանաչեք, այլ պետք է ասենք՝ ցեղասպանություն է եղել, և կարևոր է ճանաչելը, քանի որ եթե դուք չեք ճանաչում, ցեղասպանություն իրագործողները կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի բոլոր տարածքների նկատմամբ։ Սինանյանը նաև պնդում էր արել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն օդի մեջ բան չի տալիս մեզ՝ բացի բարոյական շոյվածությունից։