Կոնգրեսականները կոչ են արել 250 մլն դոլարի աջակցություն տրամադրել հայ ժողովրդին

01 Մայիսի 2024, 21:28

Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսի 65 անդամներ ստորագրել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին ուղղված նամակ՝ կոչ անելով 250 մլն դոլարի օգնության փաթեթ հատկացնել հայ ժողովրդին:

Նամակում նաև կոչ է արվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկել Արցախում հայերի էթնիկ զտումների համար, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը: