Մենք շարունակում ենք հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր է․ Պետդեպ

14 Մայիսի 2024, 08:46

Քաղաքականություն

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է։ Սա մի բան է, որին պետքարտուղարը և մյուսները շարունակում են ակտիվորեն հետևել: Ես տեղեկություն չունեմ կողմերի միջև բանակցությունների ընթացքի մասին։ Բայց մենք շարունակելու ենք աջակցել այս գործընթացին»,- ասել է նա:

Հիմա եթերում