Իրանում վթարի է ենթարկվել նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը

19 Մայիսի 2024, 17:10

Քաղաքականություն

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող Մի-171 ուղղաթիռը մառախուղի պատճառով վայրէջք է կատարել Արևելյան Ադրբեջանում: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Ինքնաթիռում է եղել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը:

Փրկարարները փորձում են հասնել ուղղաթիռին: