Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե Երևանում գտնվող «Նեմեսիս» հուշարձանը չապամոնտաժվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակմամբ, նա կշարունակի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել», — ասել է Չավուշօղլուն։