Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի նախագահին և նրա անձնակազմին. Բագրատ Սրբազան

19 Մայիսի 2024, 21:08

Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը իրավաբանների հետ հանդիպումից առաջ իր զորակցությունն է հայտնել Իրանի նախագահին և նրա անձնակազմին և աղոթք բարձրացրել նրանց փրկության համար:

«Ուզում եմ՝ միասին մտածենք Իրանի նախագահի և նրա անձնակազմի հետ տեղի ունեցածի մասին, զորակցություն հայտնենք և աղոթենք, որ նա առողջ և անվնաս վերադառնա իր ծառայությանը, իր առաքելությանը։ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, և մեր տարածաշրջանում այս ժամանակահատվածում շատ կարևոր է կայունությունը, որի գլխավոր երաշխավորներից մեկը Իրանի Իսլամական Հանրապետությունն է», — ասել է Բագրատ Սրբազանը: