Էլեն Ասատրյանը կարող է դառնալ առաջին ամերիկահայ ներգաղթյալ կինը, ով կլինի Կալիֆորնիայի օրենսդիր մարմնում
06 Հունիսի 2023, 10:07
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանն այսօր պաշտոնապես մեկնարկեց իր քարոզարշավը Կալիֆորնիայի նահանգային ժողովում տեղ գտնելու համար։ Էլեն Ասատրյանը կարող է դառնալ առաջին ամերիկահայ ներգաղթյալ կինը, ով կարող է ընտրվել Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի անդամ 174 տարվա պատմության ընթացքում: Նշենք, որ Ասատրյանը դեմոկրատ է։
«Ես ոգևորված եմ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնում իմ համայնքին ծառայելու հնարավորության համար»,- ասել է Ասատրյանը: Բացի այդ, նա նշել է.
«Ես ծրագրում եմ հիմնվել տեղական, նահանգային և դաշնային մակարդակներում շահերի պաշտպանության և առաջնորդության վրա և Սակրամենտո բերել մեր պայքարը սոցիալական արդարության, փոքր բիզնեսի, կանանց իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանության և աշխատող ընտանիքների համար:
Էլեն Ասատրյանը մրցավազքի մեջ է մտել տեղացի նահանգային սենատոր Էնթոնի Պորտանտինոյի հավանությամբ, ով ասել է.
«Ես ոգևորված եմ Էլեն Ասատրյանին Նահանգային ժողովում աջակցելու համար:
10 տարեկան հասակում Էլենը բացահայտել է իր ձգտումը դեպի համայնքային աշխատանքը։ Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչպես շատ հայեր, Էլենն իր ընտանիքով ներգաղթել է ԱՄՆ և բնակություն հաստատել Գլենդելում։
Էլեն Ասատրյանն ու իր ընտանիքը վերակառուցել են իրենց կյանքը՝ սովորելով նոր մշակույթ ու լեզու և օգտագործել են իրենց ձեռնարկատիրական ոգին նոր բիզնեսներ հիմնելու հարցում՝ ամերիկյան երազանքին հասնելու համար։
Ավելի քան 2 տասնամյակ Էլենը ղեկավարել է հաջողակ նախաձեռնություններ և արշավներ տեղական, նահանգային և դաշնային մակարդակներում։
Էլենը սովորել է Կոլումբոսի տարրական դպրոցում, Թոլի միջնակարգ դպրոցում, Հերբերտ Հուվերի ավագ դպրոցում և UCLA-ում: Նա ստացել է քաղաքագիտության բակալավրի կոչում ամերիկյան քաղաքականության և միջազգային հարաբերությունների ոլորտներում: