Գեորգի Գարանյանի 90-ամյակին Ռուսաստանի տարբեր քաղաքներում համերգներ կանցկացվեն

11 Հունիսի 2024, 01:00

Մշակույթ

Հունիսի 13-16-ը Մոսկվայում, Տուլայում և Դոնի Ռոստովում հայկական ծագումով խորհրդային և ռուսական ջազ, դասական և էստրադային սաքսոֆոնահար, կոմպոզիտոր և դիրիժոր, մի շարք երաժշտական համույթների գեղարվեստական ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Գարանյանի հոբելյանի առթիվ տեղի կունենան բիգ բենդ Գարանյանի համերգները: Գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Յուրի Կրասիլնիկովն է:

Ռուսական ջազի վարպետի ծննդյան օրը՝ օգոստոսի 15-ին, Մոսկվայի Ցվետնոյ բուլվարում գտնվող Նիկուլինի կրկեսում տեղի կունենա «Գեորգի Գարանյանի եզրերը» հոբելյանական բազմաժանր շոուն: Ծրագրում ներառված են կրկեսային վտանգավոր հնարքներ, էստրադա և ջազ:

Ելույթ կունենան Գեորգի Գարանյանի «Մեղեդի» անսամբլը, Մարիամ Մերաբովան, Դանիիլ Կրամերը, Դմիտրի Նոսկովը, Ալլա Ռիդը, Ալեքսանդրա Ռոզովսկայան, Մոսկվայի Նիկուլինի կրկեսի նվագախումբը և այլք: Շոուի ռեժիսորը Գեորգի Դոլմազյանն է: Համերգը նկարահանելու է «Կուլտուրա» հեռուստաալիքը։