Փիթեր Բալաքյան. Պուլիցերյան մրցանակի դափնեկիրը

14 Հունիսի 2024, 00:15

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հունիսի 13-ը գրող, բանաստեղծ և մանկավարժ Փիթեր Բալաքյանի ծննդյան օրն է:

Բալաքյանը ծնվել է 1951 թվականին, հայ ընտանիքում, ԱՄՆ-ում։ Տաղանդավոր հայը հինգ բանաստեղծական ժողովածուի և երկու բեսթսելլեր վեպերի հեղինակ է: Դեռ 80-ականներից նրա բանաստեղծությունները ներառված են ժամանակակից ամերիկյան պոեզիայի բոլոր անթոլոգիաներում:

Նրա ստեղծագործության մեջ մեծ դեր են խաղացել ցեղասպանության մասին պատմվածքները, որոնք դարձել են ապագա բանաստեղծի և նրա սիրելի տատիկի հոգևոր կապի առանցքը, նրանց «փոքրիկ գաղտնիքը», շփման և երկար ու անվերջ զրույցների առարկան:

«Որպես բանաստեղծ իմ ճամփորդությունն ինձ առաջնորդեց դեպի իմ հայկական անցյալը, հատկապես ցեղասպանության փորձը, որ ապրել է մեր ընտանիքը», — ասել է Բալաքյանն իր հարցազրույցներում:

Ցեղասպանության թեման Բալաքյանի համար մարտահրավեր էր, և կարելի է ասել, որ նա այդ մարտահրավերն ընդունեց և ողջ աշխարհին պատմեց իր ցավի, իր ընտանիքի ու իր ժողովրդի ողբերգության մասին։

Նրա «Այրվող վագր. Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի պատասխանատվությունը» գիրքը 2003 թվականին արժանացել է Ռաֆայել Լեմկինի անվան մրցանակի: Փիթեր Բալաքյանը նաև Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր է, որը գրականության բնագավառում ԱՄՆ-ի ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է:

Այժմ պրոֆեսոր Փիթեր Բալաքյանը դասավանդում է ամերիկյան գրականություն, ինչպես նաև վարում է Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին հաղորդաշար:

Նա նաև «Graham House Review» բանաստեղծական ամսագրի հիմնադիրն ու խմբագիրն է։

Բալաքյանը բազմիցս այցելել է Հայաստան, շատ լավ ծանոթ է հայ գրականությանը, թարգմանել է անգլերեն և հրատարակել Ռուբեն Սևակի ստեղծագործությունների գիրքը: