Լույս է տեսել «Բաղրամյան. շարքայինից մինչև Մարշալ» գեղարվեստական վիպակը
01 Հուլիսի 2024, 19:28
Ռուսաստանի «Ռիդերո» հրատարակչությունում լույս է տեսել «Բաղրամյան. շարքայինից մինչև Մարշալ» գեղարվեստական վիպակը, որը գրվել է փաստագրական հիմունքներով:
Գրքի հեղինակը միջազգայնագետ-լրագրող, հետազոտող և պատմաբան Հայկարամ Նահապետյանն է, ով իր աշխատության մեջ հիմնվել է Բաղրամյանի, ինչպես նաև մարշալներ Բաբաջանյանի, Ժուկովի, Վասիլևսկու, բանակի գեներալ Շտեմենկոյի, խորհրդային պետական գործիչ Միկոյանի, ԱՄՆ նախագահ Ռոբերտ Քենեդիի հուշագրությունների, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվում Մարշալ Բաղրամյան հիմնադրամի արխիվային փաստաթղթերի վրա:
Վիպակի գործողությունները սկսվում են Չարդախլուից, որտեղ պատանի Հովհաննես Բաղրամյանը որոշում է կամավոր միանալ ռուսական կայսերական բանակին, և Սարդարապատով ձգվում են դեպի Մեծ Հայրենականի ճակատները՝ Կիև, Օրյոլ, Քյոնիգսբերգ։
Գրքի սյուժեն ավարտվում է գերտերությունների համաշխարհային դիմակայությամբ, որտեղ հիմնական ֆիգուրանտները, բացի հայտնի մարշալից, Խրուշչովն են, Միկոյանը, Քենեդին, Մաքնամարան և այլք։ Եվ իհարկե, Գրքում պատկերված է Չարդախլուից մեկ այլ հռչակավոր մարշալ՝ Համազասպ Բաբաջանյանը։