ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը` Բաթումիի կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

16 Հուլիսի 2024, 19:41

Սպորտ

ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է «8th Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:

Էրիկը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Արայի Մանուկյանը 7.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Մրցանակակիրների շարքում է նաև վարպետի թեկնածու Նարեկ Ղիմոյանը, ով 7 միավորով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Մինչև 14 տարեկան պատանիների պայքարում 6.5 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Մանվել Առաքելյանը:

Աղջիկների պայքարում 2-րդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրել է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը։