Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է
16 Հուլիսի 2024, 17:47
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է։
«ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնում եմ, որ իր մեկ այլ որոշմամբ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև քաղաքապետի քսանօրյա կալանավորումը»,- այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը: