Նաիր Տիկնիզյանը հայտնվել է Real Sociedad-ի շորթ-ցուցակում

13 Հունիսի 2023, 18:20

Հայեր | Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, «Լոկոմոտիվի» խաղացող Նաիր Տիկնիզյանը հայտնվել է Real Sociedad-ի հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:

Իսպանական ակումբն ակտիվորեն հետևում է ֆուտբոլիստին, սակայն դեռևս պաշտոնական առաջարկներ չի արել «Լոկոմոտիվին»: Իրավիճակին ծանոթ պարբերականի աղբյուրը հայտնել է, որ պաշտպանը գտնվում է իսպանական ակումբի շորթ-լիստում և թիմն ուժեղացնելու տարբերակներից մեկն է:

2022/2023 մրցաշրջանում Տիկնիզյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի շրջանակներում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, ֆուտբոլիստը 8 խաղ է անցկացրել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում, աչքի է ընկել խփած գնդակով և երկու արդյունավետ փոխանցումով:

«Լոկոմոտիվը» մրցաշրջանն ավարտել է 8-րդ տեղում Ռուսաստանի առաջնությունում, իսկ Ռեալ Սոսյեդադը 4-րդն էր իսպանական Պրիմերայում: