Ադրբեջանի պատմական նարատիվի ընտրությունը ՌԴ-ում զգուշավորություն է առաջացնում․ Սերգեյ Ստանկևիչ
21 Հուլիսի 2026, 21:45
Քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակառուսական հայտարարությունները։
«Ալիևը կատարում է պետության համար շատ կարևոր ընտրություն՝ ինչպիսին է լինելու երկրի պաշտոնական պատմական նարատիվը։ Փիլիսոփայության մեջ դա երբեմն անվանում են առասպել, իսկ քաղաքագիտության մեջ առավել հաճախ օգտագործվում է «նարատիվ» տերմինը։ Պետությունը բացատրում է, թե ինչպես է ձևավորվել, որոնք են նրա ակունքները, ինչպիսի պատմական ուղի է անցել անցյալից մինչև ներկա և ապագա, ովքեր են նրա հերոսները, որ իրադարձություններն են դարձել որոշիչ, և որ հուշարձաններն ու արարողակարգերն են ձևավորում ազգային հիշողությունը։ Այս ամենը վերջնական արդյունքում որոշում է պետության կերպարը։
Այն ընտրությունը, որը ներկայում կատարում է Իլհամ Ալիևը, ՌԴ-ում առաջացնում է որոշակի զգուշավորություն և տարակուսանք։ Պատճառն այն է, որ ներկայիս մեկնաբանության մեջ ՌԴ-ն ներկայացվում է որպես մի տեսակ գաղութային նվաճող և ճնշող ուժ։ Եթե ՌԴ-ի պատմական դերի նման ընկալումը Հարավային Կովկասում և, մասնավորապես, Ադրբեջանում ամրապնդվի, ապա դա ակնհայտորեն չի նպաստի մեր երկրների միջև նորմալ և կայուն հարաբերությունների ձևավորմանը», — ասել է Ստանկևիչը։