Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին
29 Հունիսի 2025, 18:04

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Բաքվի և Մոսկվայի միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին: Այս մասին հայտնել են Միլլի Մեջլիսում։
Նիստը պետք է տեղի ունենար Մոսկվայում։
Նշենք, որ հունիսի 27-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Եկատերինբուրգում գտնվող ադրբեջանցիների տներում։ Գործողության արդյունքում սպանվել է երկու ադրբեջանցի։ Եվս մի քանի մարդ ձերբակալվել է։