ԱԺ փոխնախագահի պաշտոնում Կոնջորյանի ընտրության դեպքում առկա է շահերի բախման ռիսկ․ Նարեկ Կարապետյան

04 Օգոստոսի 2026, 16:45

Քաղաքականություն

«Հայկ Կոնջորյանի ընտանիքի անդամի ղեկավարած պետական ընկերությունը շահույթ չի գեներացրել, վնասներն աճել են 163 տոկոսով, մինչդեռ ծախսվել է գործարար Էդուարդո Էռնեկյանի գեներացրած շահույթը, իսկ իրենց կառավարման ընթացքում ստեղծված շահույթը կազմել է 0 տոկոս»,- այս մասին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությունից առաջ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Պատգամավորն ընդգծել է, որ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությանը դեմ արտահայտվելու համար կան լուրջ ու հիմնավոր պատճառներ։

Ըստ Նարեկ Կարապետյանի՝ առկա է խորհրդարանական վերահսկողության խաթարման և շահերի բախման ակնհայտ ռիսկ, քանի որ Ազգային ժողովն է այն մարմինը, որը նախարարության միջոցով պետք է վերահսկի տվյալ պետական կառույցի գործունեությունը։