ԱՄՆ-ն ինքն է նախաձեռնել Ռուսաստանի հետ երկխոսությունը․ Պավել Դուբրավսկի
23 Հուլիսի 2026, 23:00
Քաղաքական տեխնոլոգ Պավել Դուբրավսկին Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բանակցությունները։
«Բանակցությունների նախաձեռնողը հենց ամերիկյան կողմն էր, քանի որ այդ գործընթացը սկսվել էր դեռևս 2024 թվականին, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախապատրաստում էր իշխանության անցումը Ջո Բայդենի վարչակազմից իր թիմին։ Այնուհետև, արդեն 2025 թվականին, ամերիկյան կողմը շարունակեց այդ աշխատանքը և ինքն էլ նախաձեռնեց երկխոսության հետագա փուլերը։ Այդ պատճառով Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայիս շփումները բանակցային գործընթացի բնական շարունակությունն են։ Ես կասեի՝ սա այն քաղաքականության շարունակությունն է, որի հիմքերը դրել էր Թրամփի վարչակազմը։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա, իհարկե, առաջընթացի համար որոշ նախադրյալներ կան։ Նախ՝ Դոնալդ Թրամփը հասկացել է, որ Իրանի հետ կապված խնդիրը դեռ երկար կմնա օրակարգում, և անհրաժեշտ է զբաղվել նաև մյուս ուղղություններով։ Այդ պատճառով նա կրկին վերադարձել է ռուս-ուկրաինական հարցին»,- ասել է Դուբրավսկին։