Անհետ կորածների հարցը հնարավոր է լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության միջոցով․ Փաշինյան

08 Հոկտեմբերի 2026, 13:45

Հասարակություն

Անհետ կորածների հարցը հնարավոր է լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության միջոցով։ Այս մասին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանն ունի անհետ կորածներ, մենք ունենք անհետ կորածներ։ Մենք պատրաստ ենք այդ համագործակցությանը, այլ բան, որ Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք հարցը քաղաքական նպատակներով օգտագործում են՝ թշնամական խոսույթներ գեներացնելու և այլ նպատակներով»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների աշխատանքն ու համագործակցությունն առավել սերտացնելու հարցը ինքը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բիշքեկում։

Հիմա եթերում