Արամ Մնացականովի «Mine» ռեստորանը Բեռլինում ամենաբարձր գնահատականն է ստացել

Բեռլինում գտնվող Արամ Մնացականովի «Mine» ռեստորանը երեք աստղ է ստացել World’s Best Wine Lists Awards հեղինակավոր մրցանակաբաշխությունից՝ արժանանալով փորձագետների ամենաբարձր գնահատականին: Այս մասին գրում է posta-magazine.ru-ն:

Նշվում է, որ գնահատման բոլոր պարամետրերով «Mine»-ը բացառիկ արդյունքներ է ցույց տվել։

Հեղինակավոր World’s Best Wine Lists Awards-ը, որը կազմակերպվել է The World of Fine Wine հրատարակության կողմից, գոյություն ունի 2014 թվականից և առանձնանում է ամբողջ աշխարհում լավագույն գինու ցուցակների շատ խիստ ընտրությամբ: Ժյուրիի կազմում են ականավոր սոմելիեներ և փորձագետներ, որոնք գնահատում են քարտերը մեկ, երկու կամ երեք աստղերով: