«Արցախ» թմբկահարների դպրոցի և «Արարատ» պարի ստուդիայի հաշվետու համերգը՝ Վլադիմիրում
20 Դեկտեմբերի 2024, 19:16
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/12/19141153/photo_5413596497976615860_y-1.jpg)
Դեկտեմբերի 18-ին Վլադիմիրի երիտասարդական մշակույթի քաղաքային տանը տեղի է ունեցել հայ համայնքի հաշվետու համերգը:
«Արցախ» թմբկահարների դպրոցը և «Արարատ» պարի ստուդիան ներկայացրել են իրենց լավագույն երաժշտական և պարային համարները:
Վլադիմիրի հայկական մշակութային կենտրոնի կոլեկտիվներից բացի, համերգային ծրագրին մասնակցել են մարզի այլ քաղաքների հայկական համայնքների արտիստներ:
Ծրագրի կարևորագույն իրադարձություններից էին հայ համայնքի արտիստների և այլ ազգային-մշակութային կազմակերպությունների համատեղ համարները, ինչպես նաև հայկական ավանդական զարդանախշերով ժամանակակից դիզայներական հագուստի ցուցադրությունը: