Աշխարհահռչակ պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյանը Հայաստանում է
22 Ապրիլի 2026, 11:30
Համաշխարհային ճանաչում ունեցող պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյանը hermitagearmenia-ի հրավերով ժամանել է Երևան։
Նա մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր օծանելիքի տան ստեղծագործական ժառանգությանը և Baccarat Rouge 540 բույրի 10-ամյակին։
Բացի այդ, բարեգործական նախաձեռնության շրջանակում Ֆրենսիս Քյուրքջյանն այցելել է Գյումրիի մանկատուն։
Ապրիլի 25-ին «Երևան Մարիոթ» հյուրանոցում կկայանա «Լույս և հույս» բարեգործական գալա երեկոն՝ ի աջակցություն Հայաստանի երեխաների, որտեղ պարֆյումերը կլինի պատվավոր հյուր։