Այն, ինչ կատարվում է Հայաստանում Փաշինյանի օրոք, բացարձակ խելագարություն է. Ռոման Բաբայան
21 Հունիսի 2025, 14:56

«Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը RT-ին տված հարցազրույցում կտրուկ է արտահայտվել Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի մասին։
Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք, տարակուսանք է առաջանցում և չունի տրամաբանական բացատրություն։
«Այն ամենն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Փաշինյանի օրոք, բացարձակ խելագարություն է։ Եթե նայում ես այն ամենին, ինչ արել է վարչապետը Հայաստանի Հանրապետության հետ, ապա երբեմն ուղղակի հրաժարվում ես հավատալ դրան»,- ասել է Ռոման Բաբայանը։
Մեկնաբանելով գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը՝ նա նշել է, որ գործարարի հետապնդումը կապված է Հայ Առաքելական եկեղեցուն հրապարակավ աջակցելու հետ, ինչը, ըստ լրագրողի, միայն ընդգծում է կատարվածի անհեթեթությունը։
«Բացարձակապես անհավանական պատմություն է. մարդկանց բերման են ենթարկում միայն այն պատճառով, որ սատարում են Հայ Առաքելական եկեղեցուն»,- հավելել է Բաբայանը։