Այս կառույցները ներկայացնում են ամերիկահայ ընտրողներին․ ANCA-ի հայտարարությունը
17 Սեպտեմբերի 2026, 09:45
ANCA -ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-ի հետ Հայ հոգևոր առաջնորդների հանդիպման առիթով ․
Հայ հոգևոր առաջնորդների հետ նման հանդիպումները հատուկ նշանակություն ունեն հայ հավատացյալների՝ Ամերիկայի տարբեր շրջաններում ապրող հոգևորականների և աշխարհականների համար, որոնք այսօր խորապես մտահոգված են Փաշինյանի կառավարության կեսարապապական ոտնձգություններով՝ ուղղված Հայ եկեղեցու առաքելական հաջորդականության ժառանգությանը, եկեղեցական ինքնավարությանը և հոգևոր ինքնիշխանությանը։ Սակայն նման հավաքները, անշուշտ, չեն կարող փոխարինել նախագահական մակարդակով մեր համայնքի վաղուց գործող քաղաքացիական կառույցների հետ բովանդակային երկխոսությանը։ Այդ կառույցները ներկայացնում են ամերիկահայ ընտրողներին և պաշտպանում ամերիկահայության արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթությունները, որոնց թվում են՝
• ԱՄՆ-ի առաջնորդության բացակայությունը՝ Արցախի փախստականների վերադարձն ապահովելու, հայ պատանդներին ազատ արձակելու, ադրբեջանցի օկուպանտներին հետ քաշվելու պարտադրելու և քրիստոնեական սրբավայրերը պաշտպանելու հարցերում։
• ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենքի և օգնության տրամադրմանը վարչակազմի տված կանաչ լույսը (907-րդ բանաձևի պահանջների կասեցումը), ինչպես նաև ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելը։
• Նախագահի նահանջը Հայոց ցեղասպանության՝ ԱՄՆ-ի կողմից ճանաչումից․ հանցագործություն, որը պաշտոնապես ճանաչել են Սպիտակ տունը, Կոնգրեսի երկու պալատները, բոլոր 50 նահանգները և ՆԱՏՕ-ի ավելի քան մեկ տասնյակ դաշնակիցներ։
• Իսկ ավելի թարմ դեպք՝ Պետդեպարտամենտի հրաժարումը հետ կանչել ամերիկացի դիվանագետ Էմի Քարլոնին՝ էթնիկ զտման ենթարկված Շուշիում պարելու համար՝ այդպիսով տոնելով Ադրբեջանի կողմից քաղաքի բնիկ հայ բնակչության ցեղասպանությունը։
Արամ Սուրեն Համբարյան
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ (ANCA)