Բելգիայում կներկայացվի «Հայաստան՝ ժառանգության երկիր» ֆիլմը
Բելգիայի մշակութային կենտրոններում հունվարի 23-ին, 24-ին և 25-ին տեղի կունենա ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ, ռեժիսոր և ճանապարհորդ Նիկոլա Պեռնոյի «Հայաստան՝ ժառանգության երկիր» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության և լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի, հայկական գինու և խոհարարական ավանդույթների, Մետաքսի ճանապարհի ստեղծման գործում Հայաստանի դերի և այլնի մասին:
«Կա աշխարհին ուղղված ինչ-որ ձայն, որը հիշեցնում է մեզ Հայաստանի պատմական դերի և արդի մարտահրավերների մասին։ Այսօր հայերն իրենց զգում են ոտնահարված, շրջապատված սպառնալիքներով։ Նրանք աշխարհին կոչ են անում չմոռանալ իրենց մասին», — նշում է ռեժիսորը: