Բեռլինում հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա է իրականացվել

11 Մարտի 2025, 00:11

Քաղաքականություն

Բեռլինում՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայ համայնքը ակցիա է իրականացրել՝ պահանջելով ազատ արձակել Բաքվում գտնվող հայ գերիներին:

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները՝ ԵՄ-ն պետք է նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառի պատասխանատուների, այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների դեմ, և վերագնահատի Ադրբեջանի հետ իր տնտեսական և էներգետիկ հարաբերությունները՝ խուսափելու համար մեղսակցությունից»,-նշված է հայտարարության մեջ:

Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև ապահովել հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը, կանխարգելել մշակութային արժեքների հետագա ոչնչացումը, ինչպես նաև երաշխավորել տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։