Չենք ընդունում այս գործողությունների իրավականությունը. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
27 Հունիսի 2025, 14:08
Մեզնից որևէ մեկը չի ընդունում այդ գործողությունների իրավականությունը: Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վաղուց ի վեր ծրագրված էր կազմակերպել Հայաստանյայց բոլոր թեմերի քահանաների հավաքը, որը պետք է տեղի ունենար այսօր: Տարիներ շարունակ քահանաների հավաքը ղեկավարում է Միքայել Աջապահյանը: Ժամը 11:00-ին պիտի սկսվեր ժողովը, մինչ այդ գուժակները եկան, որ նման գործողություններ իրականացնեն: Մեզնից որևէ մեկը չի ընդունում այդ գործողությունների իրավականությունը ու նաև ձևը, որովհետև մի այնպիսի հանցագործի չեն եկել տանելու կամ բերման ենթարկելու»,- ասել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: