Դաշնակահար Թոնի Կարապետյանի մասնակցությամբ համերգ՝ Նիժնի Նովգորոդում

01 Փետրվարի 2025, 23:58

Մշակույթ

Փետրվարի 21-ին և 22-ին Նիժնի Նովգորոդում հայտնի դաշնակահար Թոնի Կարապետյանը և քանոնահար Հասան Բենալիուան կներկայացնեն «Արևելք-Արևմուտք» խորագրով համերգային ծրագիրը, որում վարպետորեն միահյուսվում են արաբական քանոնի և եվրոպական դաշնամուրի հնչյունները։

Դասական և էթնիկ երաժշտության ներդաշնակ համադրությունը ունկնդիրներին տեղափոխում էմերձավորարևելյան երկրների մթնոլորտ՝ իրենց վառ գույներով և բույրերով: Ծրագրում հնչելու են Թոնի Կարապետյանի ստեղծագործությունները և ալժիրյան ավանդական երաժշտություն՝ հեղինակային մշակումներով:

Թոնի Կարապետյանը հայազգի դաշնակահար է, կոմպոզիտոր, գործիքավորող, համառուսական և միջազգային ջազի մրցույթների և փառատոների դափնեկիր, «Նոր անուններ» հիմնադրամի կրթաթոշակառու, «Տարվա երաժիշտ»՝ ըստ JAZZ 89.1 FM ռադիոյի և մի շարք երգերի հեղինակ: