Դավիթ Մանուկյանը՝ «Не одна дома 2» ֆիլմի գլխավոր դերակատար

10 Մայիսի 2025, 23:23

Մշակույթ

«Атмосфера кино» կինոընկերությունը ներկայացրել է «Не одна дома 2» ֆիլմի դեբյուտային թրեյլերը: Ֆիլմի շարունակությունում գլխավոր դերերում հանդես են գալիս վիդեոբլոգեր, երաժշտական պրոդյուսեր և հեռուստահաղորդավար Դավիթ Մանուկյանը (Դավա) և Միլանա Խամետովան: Նախագծի ռեժիսորն է Միտրի Սեմյոնով-Ալեյնիկովը։

Ըստ սյուժեի՝ Մաշան հայրիկի հետ ամառային ճանապարհորդության է մեկնելու։ Ընտանիքի կանգառներից մեկը ճամբար է, որտեղ կանգ է առնում նաև այն ավտոբուսը, որը տանում է պատանիներին ամառային ճամբար։ Գլխավոր հերոսուհին որոշում է տեղերով փոխվել աղջիկներից մեկի հետ, ում անունը ևս Մաշա է։

Հիմա եթերում