Ձերբակալվել է սցենարիստ Վահրամ Սահակյանը
29 Սեպտեմբերի 2026, 16:39
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ձերբակալվել է սցենարիստ Վահրամ Սահակյանը։
Ըստ իրավապահ մարմինների փոխանցած տեղեկությունների՝ 2025 թվականի հունվարի 8-ին Վ․ Ս․-ն ֆեյսբուքյան իր էջում կատարել է հրապարակում, որը, քննության պնդմամբ, պարունակում է ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրող ու քարոզող տարրեր։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։