Եգիպտոսում հայ դիվանագետ Պողոս-բեյ Յուսուֆյանի պատկերով փոստային նամականիշ է թողարկվել

14 Ապրիլի 2026, 18:30

Հայեր

Եգիպտոսում արտաքին գործերի նախարարության հիմնադրման 200-ամյակի առթիվ թողարկվել է նամականիշ-գեղաթերթիկ, որի վրա պատկերված է հայազգի դիվանագետ Պողոս-բեյ Յուսուֆյանի դիմանկարը։

«Սա պարզապես փոստային թերթիկ չէ, այլ երախտագիտության նշան՝ եգիպտացիների և հայերի միջև երկարամյա գործընկերության և փոխլրացման համար»,- նշվում է Եգիպտոսի ԱԳՆ հաղորդագրությունում։

Պողոս-բեյ Յուսուֆյանը (1775–1844) Եգիպտոսի նշանավոր պետական գործիչ էր, որը համարվում էր ժամանակակից եգիպտական դիվանագիտության հիմնադիրներից մեկը։ Նա եղել է Եգիպտոսի կառավարիչ Մուհամմեդ Ալի փաշայի մտերիմ գործընկերը և վստահելի անձը։