ԵՄ-ն բացահայտորեն հպարտանում է և մասնակցում «թավշյա» հեղափոխություններին. Սերգեյ Լավրով
23 Հունիսի 2026, 17:37
ՌԴ ԱԳՆ-ում այսօր կայացած դեսպանական կլոր սեղանի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրոպական միությունը չի սահմանափակվում այլ երկրներում իշխանափոխության վրա ազդելու գաղտնի փորձերով, այլ բացահայտորեն հպարտանում է իր մեթոդներով։
Մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի նամակը՝ հասցեագրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Լավրովը նշել է․ «Ուղերձում ասվում է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխության ոգին ապրում ու ծաղկում է, և Երևանը կարող է հույս դնել Եվրոպայի աջակցության վրա»:
ԱԳ նախարարի խոսքով՝ նման հայտարարությունները վկայում են այն մասին, որ ԵՄ-ն արդեն ոչ միայն դիմում է կուլիսային գործիքների, այլև բացահայտորեն ընդունում է իր մասնակցությունը «գունավոր», «թավշյա» և այլ հեղափոխությունների կազմակերպմանը: