Էնվեր Բգանբան այցելել է Աբխազիայի հայ համայնքի նախկին ղեկավարին և ներողություն խնդրել
17 Փետրվարի 2025, 21:15
Փետրվարի 15-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո աբխազական ընդդիմադիր ներկայացուցիչները գրել են, որ գրեթե ողջ հայ բնակչությունը քվեարկել է թեկնածու Բադրու Գունբայի օգտին, որին աջակցում է Մոսկվան: Ավելի ուշ սոցցանցերում հայտնվել են ձայնագրություններ, որտեղ նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբայի եղբորորդին՝ ընդդիմադիր թեկնածու Ադգուր Արձինբայի մերձավոր զինակից Էնվեր Բգանբան պատրաստվում է Աբխազիայի հայ բնակչության դեմ զանգվածային ահաբեկում կազմակերպել:
Էնվեր Բգանբան այցելել է Աբխազիայի հայ համայնքի նախկին ղեկավար Խաչիկ Մինասյանին և ներողություն խնդրել:
Խաչիկ Մինասյանն իր հերթին խորին հարգանք է հայտնել Բգանբա ընտանիքի նկատմամբ և նշել, որ նման հարցերը պետք է հանգիստ լուծել և կասկածի տակ չդնել հայերի և աբխազների դարավոր բարեկամական հարաբերությունները: