Երևանում կայացած ԵՄ գագաթնաժողովը Փաշինյանի նախընտրական արշավի մաս է․ Վլադիմիր Շապովալով

06 Մայիսի 2026, 23:00

Քաղաքականություն

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի համեմատական քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Շապովալովն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Փորձագետի կարծիքով՝ գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի մի մասն է։

«Եվրոպական գագաթնաժողովը Հայաստանին որևէ օգուտ չի բերի։ Այս դեպքում Նիկոլ Փաշինյանը բավականին ցինիկ կերպով օգտագործում է իրավիճակն՝ իր ընտրողներին ցույց տալու համար, թե իբր Հայաստանը համաեվրոպական աջակցություն ունի եվրոպական պետությունների կողմից։ Իսկ որտե՞ղ էր այդ աջակցությունը, երբ Հայաստանը պարտվեց Ադրբեջանին», -ասել է Շապովալովը։

Քաղաքագետի խոսքով՝ Երևանում կայացած ԵՄ գագաթնաժողովը Հայաստանի համար ունի բացառապես բացասական հետևանքներ։