Էրիկ Հարությունյանը հաղթանակ է տարել Շարմ Էլ Շեյխի ITF շարքի մրցաշարում

Բելառուսահայ թենիսիստ Էրիկ Հարությունյանը հաղթել է եգիպտական Շարմ Էլ Շեյխում կայացած ITF մրցաշարի եզրափակչում:
Մրցաշարի գլխավոր խաղում Էրիկը հաղթել Է Վրաստանի ներկայացուցիչ Սաբա Պուրցելաձեին: Հանդիպումը տևել է 38 րոպե և ավարտվել, երբ վրացին հրաժարվել է պայքարից։ Առաջին սեթը Հարությունյանը հաղթել է 6:0 հաշվով:
Թենիսիստն աշխարհի 697-րդ ռակետն է։