Ես սպասում եմ, որ մի օր կգտնեմ Խարբերդի, Ադանայի, Կեսարիայի իմ տան բանալին․ Վարդինե Քալանջյան
26 Ապրիլի 2025, 12:30
Հայ դատի հանձնախմբից Վարդինե Քալանջյանը մի հուզիչ տեսանյութ է տարածել, որտեղ անդրադառնում է հայերին պատուհասած ամենամեծ աղետին՝ Հայոոց ցեղասպանությանը։
«Ես լսել եմ իմ մեծ մայրիկի ու մեծ հայրիկի պատմությունը, որ մազապուրծ են եղել Հայոց ցեղասպանությունից։ Ինձ համար անկարելի է մոռանալ դա, անտեսել դա, համարել, որ դա չի եղել։
Վայն եկել է այն հայի, որ կմոռանա, թե որտեղից է եկել։ Ես պայքարում եմ ու սպասում եմ, որ մի օր կգտնեմ Խարբերդի, Ադանայի, Կեսարիայի իմ տան բանալին»,- ասել է Վարդինե Քալանջյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։