Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին
10 Հուլիսի 2026, 13:17
Հակակոռուպցիոն դատարանում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանն արգելեց քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներն ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ անվանելով դրանք քաղաքական հայտարարություններ։
Ի պատասխան՝ փաստաբան Արամ Օրբելյանը պահանջեց չքննարկել 2008 թվականին հնչած քաղաքական հայտարարությունները։
Ռոբերտ Քոչարյանն էլ դիմելով դատարանին՝ հավելեց. «Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը, չէ՞»։
Մանրամասները՝ տեսանյութում։