Եթե Փաշինյանը մնա իշխանության, ժողովուրդն իր մաշկի վրա կզգա դրա հետևանքները․ Ռոբերտ Մարգարյան

Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, հայ-ռուսական հարաբերություններում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ այդ հետևանքներն առավել նկատելի են լինելու հատկապես տնտեսական ոլորտում։

«Այդ խնդիրների նախանշաններ արդեն տեսնում ենք, հատկապես տնտեսական ոլորտում, և վստահ եմ, որ ժողովուրդն իր մաշկի վրա կզգա այդ ընտրության հետևանքները»,- ասել է Մարգարյանը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ ներկայիս լարվածությունը պայմանավորված չէ միայն առաջիկա ընտրություններով, այլ վերջին ութ տարիների ընթացքում կուտակված քաղաքական խնդիրների արդյունք է։

«Սա միանգամից չի առաջացել։ Կարծում եմ՝ սա ութ տարվա քաղաքականության ընթացքում կուտակված խնդիրների ժայթքումն է։ Չի կարելի մի կողմից օգտվել արտոնություններից, մյուս կողմից՝ նույն գործընկերներին կամ կառույցներին ենթարկել կոշտ քննադատության։ Գալիս է մի պահ, երբ քեզանից հստակեցում են պահանջում՝ որտեղ ես ուզում լինել և ինչ ուղղությամբ ես ցանկանում շարժվել»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում: